Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքում

Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքում

Հասարակական Ipress 2024-04-01 11:39:00 19668
artakarg-depq_wpahG.jpg

Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, մասամբ հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց կոտրված եղևնիները և տեղում իրականացրել հերթապահություն:

Տեղում աշխատել են Աբովյանի քաղաքապետարանի կումունալ ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Սարդարյանի գլխավորությամբ:  

Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են ծառերը, քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որը տեղափոխվել է անվտանգ վայր:

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայութունը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարորդը միայնակ չի եղել, նրա հետ եղել են ևս 2 հոգի, և վթարի հիմնական պատճառներից մեկը «Toyota»-ի վարորդի և այլ վարորդի կողմից, ժողովրդի լեզվով ասած՝ «գոնկա» մտնելն է:

Այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է, և եթե այն հաստատվի, ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և մյուս ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը