Արտակարգ դեպք՝ Երևանում

Արտակարգ դեպք՝ Երևանում

Հասարակական Ipress 2024-08-13 23:25:00 768
artakarg-depq-1_IWAEW.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան խճուղի և «Կորեայի Ձոր» խաչմերուկից շտապօգնության 16 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մոտ 35 տարեկան անգիտակից տղամարդու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ազիզյան գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին, վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բաբաջանյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետն է։

Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վ. Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը