Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Հասարակական Ipress 2020-08-27 20:05:00 561
ho_EMSmA.jpg

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 27-ին, նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ՝ COVID-19 պայմանավորված համաճարակային իրավիճակի գնահատման սանիտարահամաճարակային չափանիշները»' համաձայն հավելվածի:

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ՝ COVID-19 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն սանիտարահամաճարակային չափանիշները մշակվել են Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:

2. Սույն սանիտարահամաճարակային չափանիշները վերաբերում են հանրային առողջապահական մարմիններին, որոնք իրականացնում են կորոնավիրուսային կորոնավիրուսային հիվանդությամբ՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի վերլուծություն՝ հաջորդիվ գնահատում:

3. COVID-19 տարածման կանխարգելման նպատակով աշխարհում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության առողջության պաշտպանությանը:

2. ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

4. Չափանիշները խմբավորված են երեք կարգի (կատեգորիայի), որոնց շրջանակում դիտարկվում է 3 հիմնական հարց, մասնավորապես՝

1) համաճարակային իրավիճակը վերահսկվում է, թե ոչ,

2) առողջապահական համակարգը պատրաստ է COVID-19 դեպքերի աճին, ինչը կարող է արձանագրվել որոշ սահմանափակումների թուլացումից կամ վերացումից,

3) համաճարակաբանական դիտարկման արդյունքում հնարավոր է հայտնաբերել վարակակիրներին, թե ոչ, նրանց հետ շփման մեջ գտնվող անձանց և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

5. Անհրաժեշտ է հաշվի առնել COVID-19 փոխանցման կարգավիճակը ևս, մասնավորապես՝

1) եզակի (սպորադիկ) դեպքեր, որոնք ներառում են մեկ կամ մի քանի դեպք, որը ներկրված է կամ հայտնաբերված է երկրի ներսում,

2) կլաստերային դեպքեր, որոնք խմբավորված են ժամանակի, աշխարհագրական տարածվածության և/կամ մեկ ընդհանուր ազդեցության արդյունքում,

3) դեպքերի համայնքային փոխանցումն արձանագրվում է COVID-19 տեղական փոխանցում՝ մեծ բռնկումների տեսքով՝ ազդեցության գործոնների գնահատմամբ՝ սակայն չսահմանափակվելով, մասնավորապես՝ մեծաքանակ դեպքեր, որոնք միմյանց հետ չունեն որևէ համաճարակաբանական կապ, և արձանագրվում են գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում, և/կամ մի քանի կլաստերների արձանագրում երկրի տարբեր հատվածներում, որոնք միմյանց հետ չունեն համաճարակաբանական կապ,

4) Եթե լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված դեպքեր չեն արձանագրվում, ապա գնահատվում է՝ «դեպքեր չեն արձանագրվել» կարգվիճակ:

6. Իրավիճակի գնահատման համար նաև հաշվի են առնվում COVID-19 դեպքերի բեռը և համաճարակաբանական կորի, այդ թվում՝ ամենօրյա փոփոխությունները, որոնք հաշվարկվում են ներքոհիշյալ մեթոդով.

1) հիվանդացության ցածր աճ, որը ներառում է՝ ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ≤10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով, ԵՎ բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≥0.1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

2) հիվանդացության բարձր աճ, որը ներառում է՝ ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. >10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≥0.1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

3) հիվանդացության բարձր ցուցանիշների պլատո, որը ներառում է՝ ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. >10 դեպքեր 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. >-0.1 – <0.1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով ԿԱՄ գ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≤ 0.1օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով և 5 օրվա ընթացքում հիվանդացության բարձր աճ կամ նվազում:

4) Կայուն նվազում, որը ներառում է՝ ա. 14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ցանկացած ԵՎ բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ≤0,1 օրական նոր դեպքեր (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

5) հիվանդացության ցածր ցուցանիշների պլատո, որը ներառում է՝ ա.

14 օրվա ընթացքում արձանագրված հիվանդացություն. ≤10 դեպք 100 000 բնակչի հաշվարկով ԵՎ բ. համաճարակաբանական կորի ուղղություն և միտում. ուղղվածություն՝ > -0,1 մինչև <0,1 (3 օրվա միջին հաճախականություն) 100 000 բնակչի հաշվարկով:

3. ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

7. Հիմնական գործակիցը. վերարտադրողականության արդյունավետ թիվն է (Rt) < 1՝ 2 շաբաթվա ընթացքում: Հիմնականում արդյունավետ ցուցանիշ է համարվում, երբ գործակիցը՝ Rt-ն (մեկ պացիենտից՝ երկրորդային դեպքերի արձանագրումը) փոքր է 1-ից, որն էլ փաստում է համաճարակային իրավիճակի վերահսկելի լինելու մասին:

8. Հիմնական գործակիցը (այսուհետ՝ Գործակից) հաշվարկվում է ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային մակարդակով:

9. Համաճարակային իրավիճակի վերահսկելի լինելու համար, բացի Rt Գործակցից (այն դեպքում երբ համաճարակաբանական տվյալները բավարար չեն Գործակցի հաշվարկման համար), նաև անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք չափանիշներ.

Շարունակություն 
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը