190 քաղաքացիներից 14-ի մոտ առկա է թոքաբորբ.Արսեն Թորոսյանը մանրամասնում է

190 քաղաքացիներից 14-ի մոտ առկա է թոքաբորբ.Արսեն Թորոսյանը մանրամասնում է

Հասարակական Ipress 2020-03-22 16:53:00 4791
bbb_dA3yw.jpg

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ թարմ տեղեկություններ հաղորդեց կորոնավիրուսի հաստատված պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ:

 

«Առավոտյան դրությամբ ունենք 190 հաստատված դեպք, որոնց  մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում»:

Նախարարը նշեց, որ քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտեց, որ հիվանդությունը բարդանում է կողքից քրոնիկական հիվանդություններ ունեցողների և տարիքով ավելի մեծ քաղաքացիների մոտ: Այդ 6 քաղաքացիներն ունեն ուղեկցող հիվանդություններ, այդ իսկ պատճառով էլ կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Մյուս քաղաքացիներն, ովքեր ունեն թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում, իսկ մյուսները, որպես այդպիսին բուժում չեն ստանում՝ մաքսիմում ջերմիջեցնողներ:

«Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և մենք թեստեր անելով կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ Առաջիկայում կլրանա նաև մեր որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը և հույս ունենք նրանց մոտ նույնպես վերացած կլինի վիրուսը»,- ասաց Թորոսյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը