Արդյոք տուգանվելու են քաղաքացիները QR կոդերի անվավեր լինելու համար․ մանրամասներ

Արդյոք տուգանվելու են քաղաքացիները QR կոդերի անվավեր լինելու համար․ մանրամասներ

Հասարակական Ipress 2025-01-08 11:57:00 3594
anvaver-qr-koder_Pjfxi.jpg

ArmLur.am-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ տրանսպորտից օգտվելը դարձել է նոր փորձություն։

Ըստ ահազանգած քաղաքացիների՝ 39 համարի երթուղու վարորդը սպառնացել է, որ եթե QR կոդով վճարումը չի հաստատվում, ապա քաղաքացիներին տուգանք է հասնում 30․000 ՀՀ դրամի չափով։

Հետաքրքիրն այն է, որ տերմինալներից QR կոդ գնելն էլ է խնդիր դարձել, քանի որ տերմինալը կա՛մ չի՛ տրամադրում QR կոդով թերթիկը, կա՛մ էլ տրամադրում է այնպիսին, որը օգտագործման համար պիտանի չէ։

ArmLur.am-ը այս խնդրով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք քաղաքացիներին տուգանելու են նրա համար, որ QR կոդով վճարումն իրականացնել չի հաջողվում։

Հայկ Կոստանյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ որպեսզի քաղաքացիներին կարողանան տուգանել, պետք է համապատասխան որոշում լինի և ներկայումս քաղաքացիներին տուգանելու հարցով որոշում չկա։ Տուգանքի նման մեխանիզմ այս պահին չի գործում։ Կոստանյանը նաև հավելեց, որ տնօրինությանը կփոխանցի, որ նման իրավիճակ է եղել։

Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգում առաջացած խոտաններին, որոնք դժվար են դարձնում քաղաքացիների երթևեկությունը, Կոստանյանն ասաց, որ իրենք պարպերաբար ասում են՝ ցանկացած առաջացած տեխնիկական խնդրի մասով քաղաքացիներն իրենց իրազեկեն, որպեսզի բոլոր տեխնիկական խնդիրներին լուծում տրվի։ Կոստանյանը նաև հավելեց, որ անընդհատ տեխնիկական վերազինումներ են լինում, անընդհատ տարբեր փորձարկումներ են լինում, որպեսզի նման դեպքերը հասնեն կա՛մ նվազագույնին, կա՛մ առհասարակ չլինեն։

Հավելենք, որ խնդիրների մեծ մասն առաջանում է QR կոդերի հետ, որոնք կա՛մ ուղղակիորեն անվավեր են լինում, կա՛մ չեն աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը