Արդյոք հունվարի 6-ին դպրոցներում դաս կլինի. Մանրամասներ

Արդյոք հունվարի 6-ին դպրոցներում դաս կլինի. Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-12-18 10:51:00 1032
dprocakan-arcakurdner_HnWpK.jpg

Դեկտեմբեր ամսին համացանցում տարածվեց տեղեկություն, որի համաձայն ուսումնական հաստատությունները հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնին իրենց բնականոն աշխատանքն են անցելու, այսինքն աշակերտները գնալու են դասի, իսկ ուսուցիչներն աշխատանքի։

Ինֆորմացիան, բնականաբար, հանրության կողմից չընդունվեց ուրախությամբ, քանի որ Սուրբ Ծննդյան տոնը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար կարևորագույն օր է։

ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ պարզելու՝ աշխատելո՞ւ են հունվարի 6-ին դպրոցները, թե՞ ոչ և եթե այո, ապա ինչու։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածի համաձայն՝  Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), որոնք ոչ աշխատանքային օրեր են: Հանրակրթական ուսումնական հաստատությունները հանդիսանում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և գործում են սույն օրենքի վերոնշյալ դրույթին համապատասխան:

Այսինքն ստացվում է, որ հունվարի 6-ին դպրոցները չեն գործելու։

Հավելենք նաև, որ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, 3-12-րդ դասարանների սովորողների ձմեռային աարձակուրդները տրվում են 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը