Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները այնուհետև քաղաքացիների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են շտապօգնությանը, բժիշկներն էլ մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
