Ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Հասարակական Ipress 2024-04-01 12:44:00 1326
avtovtar-erevanum_ynEdh.jpg

Այսօր՝ ապրիլի 1-ինՙ ավտովթար է տեղի ունեցել Երանում: ժամը 07:40-ի սահմաներում Նուբարաշենի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Ասիրյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մալխասյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Մկրտչյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Volkswagen»-ի վարորդը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:  

Հրշեջ-փրկարարները տեղում աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ նրանց կարիքը չի զգացվել:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը մի քանի օր առաջ նշված հատվածում ասֆալտը քերելու և այն ասֆալտով չլցնելու հետևանքն է.

«Ամբողջ Նուբարաշենի խճուղին՝ դեպի Նուբարաշեն վարչական տարածք, այնքան շատ են փոսերը, որ մարդ չգիտի՝ որից փախցնի, ու Երևանի քաղաքապետարանը պետք է հետևություններ աներ և նրանք քաջ գիտեն, որ այսօր Մեռելոց է, գոնե դա հաշվի առնեին ու նշված ճանապարհահատվածի փոսերը լցնեին»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը