Ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում

Ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում

Հասարակական Ipress 2024-08-16 11:57:00 492
avtovtar-hrdeh_ZV0oI.jpg

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Պապիկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն:

Տեղում մի քաղաքացի պարեկներին փորձում էր մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել, սակայն պարեկներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում և պարեկները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վարորդը հենց Ա. Պապիկյանն է եղել, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Պապիկյանը հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը