Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Ս․-ի վարած «BMW» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մեխակ Խ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 29-ամյա Կարեն Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
