Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Մանրամասներ

Հասարակական Ipress 2024-03-24 12:17:00 3717
Հետևեք մեզ՝ Telegram-ում
avtovtar-e-texi-unecel_zZORJ.jpg

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Հովհաննես Ջ.-ի վարած «Nissan» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արման Ա.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Ասատուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Поделиться
Класс
Send