Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Մելիքյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Նիգավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
