Այսօր՝ հւոնիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 68-ամյա Հրահատ Պողոսյանի վարած «Citroen» մակնիշի և 26-ամյա Նարեկ Ավագյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագն Հախվերդյանն ու Մերի Վառյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
