Ավտովթարի է ենթարկվել «Հանրային»-ի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը

Ավտովթարի է ենթարկվել «Հանրային»-ի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը

Հասարակական Ipress 2024-07-11 10:06:00 414
Հետևեք մեզ՝ Telegram-ում
yigran-virabyan_jd3H5.jpg

Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով` վթարի ենթարկված Տ. Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ մինչ այդ եղել է Երևանի փոխքաղաքապետ։

Поделиться
Класс
Send