Ավտովթարից մահացել է ASALA-ի անդամներից Աբրահամ Թովմասյանը

Ավտովթարից մահացել է ASALA-ի անդամներից Աբրահամ Թովմասյանը

Հասարակական Ipress 2020-09-11 19:59:00 462
gkkh_MqpSn.jpg

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը Լիբանանում մահացել է ավտովթարից:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՀԳԲ Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունից, որում ասվում է. «Էրբիլում ընկեր Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և նորոգում է մեր վիշտը:

Ընկեր Աբրահամը կազմակերպությանն անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկի համապատասխան մարզումներից հետո նա շատ աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին մասնավորապես Եվրոպայում: Նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության: 1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական ժողովրդային շարժման մեջ՝ նպաստելով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:

Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրմամբ կատարել իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին ներդրումը նրա անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում ընկեր Աբրահամի հիշատակի համար հոգեհանգստյան արարողություն կկատարվի:

Աբրահամ Թովմասյանի հիշատակը վառ կմնա իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերների շրջանում: Փա՛ռք, նրա հիշատակին»: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը