Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-07-05 20:26:00 756
xoshor-avtovtatr_FTRI3.jpg

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում, Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մյուսին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները դուրս էին բերում վարորդին, բժիշկները ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում, ապա փրկարարները վիրավորին դուրս բերելով ավտոմեքենայից՝ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

«Սևան» բժշկական կենտրոնից վիրավորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության  Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը