Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա դաշնային մարզի Վեզել քաղաքում փոքր ինքնաթիռը բնակելի շենքի է բախվել, ինչի հետևանքով ամենաքիչը երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է FOCUS Online հրատարակությունը'հղում տալով տեղի ոստիկանությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով կան նաև տուժածներ, այդ թվում'երեխա:
Շենքում ապրում է մեկ կամ երկու ընտանիք: Վթարի պատճառները դեռևս պարզ չեն: