Աստղագուշակ՝ հունիսի 29-ի համար

Աստղագուշակ՝ հունիսի 29-ի համար

Life Ipress 2024-06-28 23:57:00 4785
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak-5_SSOgh.jpg

Խոյ: Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք , որ ոմանց թերագնահատել եք , ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է  վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը՝ կօգնի խուսափել տարաձայնություններից:

Ցուլ: Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխությունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ:

Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն: Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ  ուրախալի լուրեր կստանան:

Երկվորյակ: Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթացքում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն:

Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Խեցգետին: Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն,կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թերևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբաղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ:

Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները և հավանություն չեն տալիս ձեր ծրագրերին:Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք, անպայման, իրենց լուծումները կգտնեն:

Առյուծ: Բարեհաջող օր է ուղևորությունների, տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այնքան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշումներ եք կայացնում, սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է՝ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա:

Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները , որոնցով երկար ժամանակ է  ինչ մտահոգված եք: Նոր տեղեկություններ կստանաք: Կհասկանաք, որ սխալ ճանապարհով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք, ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը:

Կհետաքրքրվեք հոգեբանությամբ,  կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ: Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին, թե ինչպես փոխել սեփական խառնվածքը՝ կյանքի որակը բարելավելու համար:

Կշեռք: Հանգիստ օր է սպասվում: Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մասին:

Անձնական հարաբերություններում ևս՝ զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն իրենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:

Կարիճ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր: Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարաձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությունը , ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ինքներդ ձեզ:

Փոխարենը կարող եք  շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ:

Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի  ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Ձկներ: Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան:

Երեկոյան  չարժե անիմաստ թափառել  առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա,որոնք ձեզ բոլորովին պետք չեն:

Поделиться
Класс
Send
rublin-ejanacav-1_y9iN2.jpg

Ռուբլու նոր փոխարժեք սահմանվեց

gagik-surenyan_1VI14.jpg

Գագիկ Սուրենյանի գրառումը՝ սպասվող եղանակի մասին

luys-chi-linelu_eS2bT.jpg

10:00-ից լույս չի լինելու հետևյալ հասցեներում

artakarg-depq-e-texi-unecel_T85wi.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում․ ՖՈՏՈ

astxagushak__nIII.jpg

Աստղագուշակ հուլիսի 3-ի համար

gazanjatumner_SCW0m.jpg

1 օր գազ չի լինելու

jranjatumner_ShRle.jpg

Վաղը ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

avtovtar-e-texi-unecel_vWDMR.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ՖՈՏՈ

noracin-erexa_3MYkB.jpg

Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն` մայրիկի մոտ

hrdeh-avtovtar_HyV16.jpg

Ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում․ ՖՈՏՈ

kadrer-erevan-sevan-tchanaparh-n296794-1_mFXDF.jpg

Բացառիկ կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

shiraz-xachatryan_gQJ54.jpg

Հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկը 2022 թվականին Կուտականի դիրքերում ադրբեջանական ագրեսիայից զոհված Շիրազ Խաչատրյանինն է

Հասարակական 17154

Հուլիսի 2/3-ին ջուր չի լինելու

Միջազգային 14049

7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տնտեսական 12231

Ռուբլին այսօր թանկացավ. ԿԲ նոր փոխարժեքներ հրապարակեց

Հասարակական 11946

Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի թղթադրամների կապոց, օրեր անց նկատել է, որ կապոցում 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ կա

Հասարակական 11112

Veolia-ն նոր հասցեների մասին է հայտնել, որտեղ ժամեր շարունակ ջուր չի լինի

Տնտեսական 9879

Ռուբլին կտրուկ թանկացավ․ԿԲ

Հասարակական 8721

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպшռնում էր վերջ տալ կյանքին

Հասարակական 8301

Ջրատար է վթարվել. ջրամատակարարումը հետևյալ հասցեներում կդադարեցի

Հասարակական 8193

Ջուր չի լինելու նշված հասցեներում

Իրադարձային 7548

Գյումրիում մահացած հայտնաբերված 22-ամյա տղան արցախցի էր, ապրում էր տատի հետ․ Նոր մանրամասներ