Հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկը 2022 թվականին Կուտականի դիրքերում ադրբեջանական ագրեսիայից զոհված Շիրազ Խաչատրյան

Հունիսի 21-ին հայկական կողմին փոխանցված մասունքներից մեկը 2022 թվականին Կուտականի դիրքերում ադրբեջանական ագրեսիայից զոհված Շիրազ Խաչատրյանինն է

Բանակ Ipress 2024-07-02 21:10:00 393
Հետևեք մեզ՝ Telegram-ում
shiraz-xachatryan_gQJ54.jpg

Հունիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները։

Այսօր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանը 168.amին ասաց, որ արդեն հաստատվել է՝ փոխանցված դիակ-մասունքներից մեկը 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մարտիրոսված Շիրազ Խաչատրյանինն է։

«Քիչ առաջ Շիրազի հարազատների հետ էի խոսում, նրանք հաստատեցին այս ամենը։

Հավանաբար վաղը չէ մյուս օրը հուղարկավորությունը տեղի կունենա։ Հստակ չեմ կարող ասել, բայց ինչպես հասկացա, հարազատներն ուզում են, որ Շիրազը հուղարկավորվի գյուղում»,- նշեց Սարգիս Նշանյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում էր Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց հարազատները չէին կարողանում դին դուրս բերել։ Ավելի քան մեկ տարի դիմում էին հնարավոր բոլոր պատկան մարմիններին, բայց անօգուտ:

Շիրազ Խաչատրյանի կինը՝ Մարիամ Ղարագոզյանը, ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, մեզ հետ զրույցում ասել էր, որ  թակել է հնարավոր բոլոր դռները, որպեսզի կարողանան ամուսնու դին հանել չեզոք գոտուց ու հուղարկավորել, սակայն ապարդյուն։ Մարիամն անելանելի վիճակում էր, չգիտեր՝ ինչ անել, էլ ում դիմել, որ գոնե ամուսնու մասունքները հանեն ու իրեն տան։

«Որևէ պատասխան որևէ մեկից չեմ ստացել, այդպես սպասում եմ, ինձ նույնիսկ ամուսնուս մասունքը չբերեցին, ոչ էլ հույս են տալիս, որ կբերեն։ Մշտապես գնացել եմ Շիրազի զորամաս, ինձ ասում էին՝ խոտը բարձր է, որևէ բան չի երևում, հետո ասում էին՝ ձյուն է, ու այդպես՝ մինչև հիմա, տարբեր ժամանակներում տարբեր պատասխաններ են տվել։ Հանդիպել եմ մարզպետի, քաղաքապետի հետ, բայց որևէ մեկը հույս չի տվել, ասել են՝ թուրքը թույլ չի տալիս մտնենք այդ տարածք, ու վերջ»:

Այն ժամանակ մեզ հետ զրույցում Մարիամ Ղարագոզյանն ասել էր, որ դիմել է նաև «Կարմիր խաչին», և կրկին արդյունք չի տվել:

«Կարմիր խաչի» հետ վաղուց եմ խոսել, ասել են, որ գրություն են ուղարկել Ադրբեջան, սակայն այնտեղից պատասխանել են, որ Շիրազ Խաչատրյան անուն-ազգանունով հայ գերի չկա Բաքվում։ «Կարմիր խաչից» ասացին, որ երբ թույլ տան, այդ ժամանակ կմտնեն չեզոք գոտի։ Մենք վստահ ենք, որ այնտեղ Շիրազի մարմինն է»,- ասել էր նա։

Поделиться
Класс
Send
nvard-barseghyan_ZjTKF.jpg

Երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը. Նոր մանրամասներ են հայտնի

nikol-pashinyani-uxercy_xjlgb.jpg

«Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը»․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

anahit-manukyan-1_e0PWH.jpg

Ահա, թե ով է իրականում դերասանուհի Անահիտ Մանուկյանի մայրը

ashot-pashinyan_dVGHc.jpg

Քաղաքացին գտել է Աշոտ Փաշինյանի դրամապանակը․ ՖՈՏՈ

dolary-ejanacav__R3C7.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն դոլարն ու ռուբլին այս պահին

eymin-dzerbakalvel-e_LyWhN.jpg

Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող կինը, ով վարձու մարդասպան է

luys-chi-linelu-2_LDjQf.jpg

Հուլիսի 8-ին հետևյալ հասցեներում լույս չի լինելու

astxagushak-2_83MAi.jpg

Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

artakarg-depq_I2Tk9.jpg

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Մանրամասներ․ ՖՈՏՈ

jur-chi-lnelu_W3H1o.jpg

36 ժամ ջուր չի լինելու

amarayin-zorakoch__rftJ.jpg

Տավուշում ամառային զորակոչ է․ Զորակոչիկների շարքում էր նաև իգական սեռի զինծառայող Աննա Մարությանը

anna-hakobyan_HHuOt.jpg

«Աշխատանք ու մամայություն». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել