Աշտարակի «Գայի պոստի» մոտ «Nissan»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Աշտարակի «Գայի պոստի» մոտ «Nissan»-ը բախվել է կայանված «BMW»-ին․ ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2024-07-14 13:42:00 2493
avtovtar-e-texi-unecel-6_OVE3x.jpg

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Գրիգոր Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ճ-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «BMW»-ն էլ բախվել է ծառերին։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավոր ուղևորի ինքնությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը