Աշոտ Հովսեփյանը սպիրտին խառնել է միայն թորած ջուր. նա այս պահին շոկային վիճակում է. փաստաբան

Աշոտ Հովսեփյանը սպիրտին խառնել է միայն թորած ջուր. նա այս պահին շոկային վիճակում է. փաստաբան

Հասարակական Ipress 2020-09-02 19:08:00 2154
dc_-2qmE.jpg

Արմավիրում եւ Երեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլից սուր թունավորման ախտանիշներով մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են մահացել։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդադրության՝ օղիների արտադրությամբ եւ վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը։

Նշենք, որ Հովսեփյանը ձերբակալված է։

 

NEWS.am-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Գոռ Գեւորգյանն ասաց, որ Հովսեփյանն այս քրեական գործով ունի կասկածյալի կարգավիճակ. կասկածանքն էլ չի ընդունում։ 

«Ոչ թե 11 անձ է մահացել ալկոհոլի թունավորումից, այլ 9։ Կասկածանքի շուրջ է ձերբակալված. նրան մեղադրանք չի առաջադրվել։ Կասկածվում է ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը): Ինչպես ես այնպես էլ այն անձինք, որոնք ճանաչում են Աշոտ Հովսեփյանին, վստահ եմ, որ նրա արարքում անփութությամբ չէր կարող լինել այսպիսի իրավիճակ»,- ասաց Գեւորգյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հովսեփյանն օղիներ արտադրելիս պահել է անվտանգության կանոնները. «Նա սպիրտին խառնել է միայն թորած ջուր։ Նա շոկային վիճակում է։ Առողջական շատ լուրջ խնդիրներ ունի։ Կասկածանքն իր նկատմամբ անընդունելի է»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը