Նանտավադի Խունվատին, ով աշխատում է որպես բուժքույր Մուանգ Սիսակետ հիվանդանոցում (Թաիլանդ), պատրաստվել է իր հերթափոխից հետո տուն գնալ:
Կինը դուրս է եկել կայանատեղի և նստել իր մեքենան, երբ հանկարծ նկատել է հետևի նստատեղին կուչ եկած անծանոթուհու, որը մահացած է եղել։ Ցնցված բուժքույրը դիմել է ոստիկանություն, և շուտով պարզվել է, որ մահացածը 53-ամյա Բունտիդա Սիրիկուլն է, ում նույն օրը անհետ կորած են հայտարարել։
Պարզվել է՝ Բունտիդան մի քանի տարի տառապել է ուղեղի ատրոֆիայից։ Այդ օրը հարազատներից մեկը կնոջը բերել է հիվանդանոց, բայց գնացել է զուգարան, իսկ Բունտիդան մնալով առանց հսկողության կորել է։
Դիակը հայտնաբերած բուժքույրը կարծում է, որ մոռացել է կողպել իր մեքենան, և կինը նստել է մեքենան, ապա մահացել։
Մահվան պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ, ուստի գործը դեռ փակված չէ, թեև ոստիկանությունը որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել։
