Թուրքիայի հարավ-արևելքում անտառային հրդեհներ են բռնկվել։
Ինչպես փոխանցում է Haberler-ը, Դիարբեքիրի Չընար և Մարդինի Մազըդաղի շրջաններում բռնկված հրդեհները 5 մարդու կյանք են խլել, 44 մարդ վիրավոր է։
Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է։
Դիարբեքիրում զոհվել է 3, Մարդինում ՝ 2 մարդ։