Անհետ կորած 239 ուղևորները. Մալայզիական ինքնաթիռի պատմության չբացահայտված առեղծվածը

Անհետ կորած 239 ուղևորները. Մալայզիական ինքնաթիռի պատմության չբացահայտված առեղծվածը

Միջազգային Ipress 2024-06-16 21:34:00 8628
korac-inqnatir_Nvw75.jpg

Թիվ 370 չվերթ. ավիավթար, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 8-ին։ Ինքնաթիռ Boeing 777-200ER-ը պատկանում էր Malaysia Airlines ավիաընկերությանը և չվերթ էր իրականացնում Կուալա Լումպուրից դեպի Պեկին։ Ռադարների տեսադաշտից անհետացավ ինքնաթիռը, որը այդ պահին գտնվում էր Չինաստանում։ Հետագայում հետաքննությունից պարզվեց, որ մարդատար ինքնաթիռում, անհայտ անձինք կտրել էին կապի համակարգը, և ինքնաթիռը զգալիորեն շեղվել էր։ Նաև պարզվեց, որ ինքնաթիռը ընկել է Հնդկական օվկիանոս, և վթարի պատճառով բոլորը զոհվել էին (227 ուղևորները և 12 անձնակազմի անդամները)։

Ինքնաթիռը Կուալա Լումպուրից մեկնել էր 2014 թվականի մարտի 8-ին ժամը 00:42-ին (MYT): Ժամը 01:19-ին (MYT) անձնակազմը վերջին անգամ կապի մեջ է եղել ցամաքային ծառայությունների հետ, իսկ 01:21-ին (MYT) ինքնաթիռն անհետացել է ռադիոլոկատորների էկրաններից, սակայն, ինչպես պարզվել է, ևս 7 ժամ գտնվել է օդում։ Ինքնաթիռը չէր արձագանքում զանգերին, արբանյակային հեռախոսազանգերին և տեքստային հաղորդագրություններին, որոնք ուղարկվել էին ACARS հատուկ ավիացիոն համակարգով, և դիսպետչերներին հայտնի չէր նրա գտնվելու վայրը։ 6 ժամ անց MH370 չվերթի օդաչուների հետ կապի դուրս գալու անհաջող փորձերից հետո դիսպետչերները հայտարարել են ինքնաթիռը անհետ կորած։

Որոնողափրկարարական գործողությունն սկսվել է Հարավչինական ծովի ջրատարածքի հետազոտությամբ, որտեղ ինքնաթիռը վերջին անգամ կապի մեջ է եղել, իսկ հետո տեղափոխվել է Մալակկայի նեղուց և այնուհետև Հնդկական օվկիանոս՝ Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ։ Աղետի հստակ վայրն ու ուղևորների մարմինները չեն գտնվել։ 2014 թվականի օգոստոսին Մալայզիան և Ավստրալիան կազմակերպել էին երկրորդ որոնողական գործողությունը, որն անցկացվել էր մինչև 2017 թվականի հունվար Հնդկական օվկիանոսի հարավային մասում՝ խորջրյա սարքերի օգնությամբ։ Սա ևս անհաջող ավարտ է ունեցել։ Ընդ որում՝ անկախ 2015 և 2016 թվականներին Boeing 777-ի ենթադրյալ անկման վայրից ավելի քան 4000 կիլոմետր հեռավորության վրա հիմնական որոնումից, պատահաբար հայտնաբերվել են դրա ոչ մեծ բեկորները՝ Ռեյունյոն և Ռոդրիգես կղզիներում, Մոզամբիկի և Մոսել Բեյի (ՀԱՀ) ափերում

Reuters-ի գնահատմամբ՝ անհետացած Boeing 777-ի որոնումները 2016 թվականի դրությամբ ավիացիայի պատմության մեջ ամենամասշտաբայինն են ինչպես արժեքով, այնպես էլ ներգրավված ուժերի և երկրների քանակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ