Ռուսաստանի Սոչի քաղաքում մահացած են գտել բլոգեր Քրիստինա Ռեյին, ով ժամանակին գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ շրթունքների տիրուհի։
Ռեյի մարմինը հարտնաբերվել է կոյուղում։
Կրասնոդարի երկրամասի LisaAlert որոնողական խմբի տվյալներով՝ նրա գտնվելու վայրն անհայտ է եղել 2024 թվականի սեպտեմբերի 28-ից։Աղբյուրները պնդում էին, որ ոստիկաններին հաջողվել է վերականգնել Ռեյի SIM քարտը և պարզել, որ նրա անհետացման օրը նա գնացել է թմրանյութ գնելու։
Նրա մահվան հանգամանքները դեռևս պարզվում են։