«Անդրադառնամ՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» իմ հայտնի հայտարարությանը»․ Նիկոլ Փաշինյան

«Անդրադառնամ՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» իմ հայտնի հայտարարությանը»․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական Ipress 2024-12-04 13:35:00 1809
nikol-pashinyan-1_2Df9y.jpg

«Ընդդիմության մեր հարգարժան գործընկերները, ժամանակ առ ժամանակ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Այսօր պետք է դրան անդրադառնամ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «2018 թվական կամ 17 թվական, կամ 16 թվական․ Ղարաբաղը ի՞նչ է, Ղարաբաղը անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը։

Մինչև հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթե տենց էր, ճանաչեիք։ Երբ ես ընդդիմադիր պատգամավոր եմ եղել, էս դահլիճում ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչենք։ Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետություն չի։ Լավ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ։ Բա Ղարաբաղը ի՞նչ է։ Որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց մի բան պետք է տեղի ունենա․․․ պատահական չէ, որ տասնյակ անգամ այս ամբիոնից Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլյան խոսքերն եմ մեջբերել։

Այն բանը, որ մենք էս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք, դա աբսուրդ մոտեցում է։ Եվ այնուամենայնիվ ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ՝ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։

Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ապա այն քաղաքականությունը, որ վարել ենք և վարում ենք, միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Ասել եմ, եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու հնարավորություն ենք ստեղծել։ Ահա 2 տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին որպես ՀՀ վարչապետ և պիտի արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չպետք է թուլացնել զգոնությունը և որ նոր մարտահրավերները կառավարելու համար պետք է հաղթահարվեն ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը։

Նրա խոսքով, իրենք այն կառավարությունն են, որ երաշխավորեցին Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա 100-ամյակի ընթացքում։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 300

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 108

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը