Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Իշխան Սաղաթելյանն ասում է` Հայաստանի պատմության մեջ այսքան ռեպրեսիա երբեք չի եղել, ու խոսում է 27 կալանավորվածների մասին, որոնց շարքերում են նաև Գյումրիի պապիկների ծեծի դրվագի հետ կապված տղաները։
Հետաքրքիր է` Իշխանը տեղյա՞կ չէ, որ իրենց հարթակի հիմնական «փայատեր» Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, Մարտի 1-ի գործով կալանավորվել էին ՀՀ 100-ից ավելի քաղաքացիներ, էլ չեմ ասում` Հայաստանի 10 գնդակահարված քաղաքացիների մասին։
Այս կեղծիքից հետո, ուզում եք ինչ-որ մեկը ձեզ հավատա՞...»։
