Այսուհետ աշակերտները նաև կհավաքեն թափոններ, պլաստիկ և ապակյա տարաներ. Փոխնախարար

Այսուհետ աշակերտները նաև կհավաքեն թափոններ, պլաստիկ և ապակյա տարաներ. Փոխնախարար

Կրթություն Ipress 2022-07-12 21:46:00 1104
asakertner_m3vAa.jpg

2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը:

Դպրոցականները կհավաքեն թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարը կուղղեն հիմնադրամին;

Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում բացված նախադպրոցական կրթական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը, ինչպես նաև համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Գրիգորիսը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ գյուղական փոքր համայնքներում, կրթության հնարավորություն պետք է ունենա:

ՄԻՊ-ն առաջարկում է փոփոխել հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշները-Azat TV

«Այլընտրանքային ծառայությունների մոդելը, որն ամենահարմար տարբերակն է դարձել փոքր բնակչություն ունեցող համայնքների համար, ներդրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Այսօր արդեն պետության միջոցներով ու աջակցությամբ հենց այս մոդելով իրականացվում են նմանօրինակ կենտրոնների ստեղծման ծրագիր: Անցյալ տարի պետության ծրագրով 10 բնակավայրում այսպիսի կենտրոններ են բացվել: Հարկ է նշել, որ ավելի քան 200 բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ, մինչև 2026 թ. կհիմնվեն նմանօրինակ կենտրոններ: 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկված լինի նախադպրոցական կրթության գործընթացում: Սա հրաշալի համագործակցություն է և կայուն ու շարունակական փոխգործակցության վառ օրինակ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ Եվրամիությունը ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատում է ավելի լավ ապագա ստեղծել հատկապես մարզերի բնակիչների և երեխաների համար. «Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթության հասանելիություն, և այս հիմնարար իրավունքը պետք հասանելի լինի ամենավաղ տարիքից: Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է: Հենց այդ տարիքում է երեխան ձեռք բերում ունակություններ ու ձիրքեր ամբողջ կյանքի համար: Հուսով եմ, որ այս կենտրոնը համայնքում ձեր գործընկերը կդառնա, կօգնի երեխաների զարգացման հարցում և ինչ-որ կերպ նաև կթեթևացնի ձեր հոգսերը»:

Դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մարզի և Անտառամուտի ղեկավարությանն արդյունավետ համագործակցության համար:

Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանն ընդգծել է, որ 30 տարվա դադարից հետո իրականություն է դարձել անտառամուտցիների երազանքը. «Բոլորիս հետևողական ջանքերի և ներդրումների շնորհիվ կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է, հագեցվել է մանկական խաղերով և գրականությամբ, արևային ջեռուցման համակարգով, իրականացվել են շարունակական վերապատրաստման ծրագրեր դաստիարակների համար: Ողջունելի է նաև, որ կենտրոնում աշխատելու են մեր համայնքի բնակիչները, ինչը նաև սոցիալականն որոշակի խնդիրներ է լուծում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին»:

Հավելենք, որ «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոն է բացվել նաև Գեղասար բնակավայրում:

Նախադպրոցական ծառայությունների ստեղծումը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ. համագործակցության ծրագրին, այն նպաստում է 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակների իրականացմանը:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել