Ամերիկյան առաջարկն ու Սուրեն Պապիկյանի այցը ԱՄՆ

Ամերիկյան առաջարկն ու Սուրեն Պապիկյանի այցը ԱՄՆ

Քաղաքական Ipress 2022-09-07 15:11:00 576
suren-papikyan_iOO-5.jpg

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ամերիկյան այցը միանգամայն հասկանալիորեն հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում: Թերևս ավելորդ է բացատրել, թե ինչու է ուշադրությունը մեծ: Միևնույն ժամանակ սակայն, շատ կարևոր է, որ մեծ ուշադրությունը չվերածվի հանրային չափազանցված սպասումների, առավել ևս՝ իռացիոնալ և իրականությունից հեռու սպասումների կամ պատկերացումների:

Դրա վնասը առաջինը զգացվելու է հենց հայ-ամերիկյան հարաբերության, Հայաստանի համար, որովհետև անգամ ամենալավ և վարդագույն սպասումները չափազանցված կամ իրականությունից կտրված լինելու պարագայում լցվում են ռիսկերով և վերածվում խանգարող հանգամանքի: Այդ իմաստով, պետք չէ բացառել անգամ, որ Հայաստանի պաշտպանության նախարարի ամերիկյան այցի առնչությամբ սպասումների ձևավորման գործին լծվեն շրջանակներ, որոնք իրականում շահագրգռված են հայ-ամերիկյան հարաբերության անարդյունավետությամբ, ըստ այդմ՝ շահագրգռված են հնարավորինս չափազանցված և իռացիոնալ սպասումներ առաջացնելու հարցում:

Գործնականում, պաշտպանության նախարարի ամերիկյան այցը անշուշտ շատ կարևոր և ողջունելի իրողություն է, որի ստույգ գնահատման համար սակայն պակաս է երկու կարևոր բան՝ այցի օրակարգն ու այն պաշտոնյաների կամ կառույցների շրջանակը, որտեղ հանդիպում կունենա Հայաստանի նախարարը: Դրանց հստակեցումը, դրանց վերաբերյալ տեղեկատվական հոսքը թույլ կտա ավելի կոնկրետ և առարկայորեն գնահատել նախարարի ամերիկյան այցն ու դրա արդյունավետության իրատեսական պատկերը: Առայժմ հարկ է արձանագրել, որ այցը կարևոր է, և ընդհանրապես կարևոր է ուղղությունը:

Այդ իմաստով, Սուրեն Պապիկյանի այցը թերևս դիտարկելի է ոչ միայն լոկ իբև նախարարական այց՝ պաշտպանական բնագավառի համատեքստում: Այցը հույժ կարևոր է նաև քաղաքական առումով, որովհետև Հայաստանում նախարարը քաղաքական դեմք է, իսկ կոնկրետ պարագայում՝ Սուրեն Պապիկյանը նաև կառավարող կուսակցության առանցքային քաղաքական դեմքերից է, թերևս զիջելով միայն Նիկոլ Փաշինյանին: Այդ ասպեկտը անկասկած աննկատ չէ նաև ամերիկյան կողմի համար, ու այդպիսով Սուրեն Պապիկյանի այցը գործնականում կարող է հագենալ նաև մի շերտով, որն իր արտահայտությունը կունենա արդեն Հայաստանի ներքաղաքական, իսկ գուցե նաև ներիշխանական «ստատուս-քվոյի» հեռանկարների վրա: Սակայն, վերստին շեշտեմ, որ այդ ամենը կարող է դիտարկվել լոկ հիպոթետիկ տրամաբանությամբ, քանի որ ստույգ գնահատականների համար անհրաժեշտ է առավել հստակ և մանրամասն տեղեկատվություն, թե ինչ մակարդակով են Նահանգները ընդունելու Հայաստանի պաշտպանության նախարարին, ինչո՞վ է այդ մակարդակը էապես տարբերվելու օրինակ Հայաստանի նախկին պաշտպանության նախարարների ամերիկյան այցերից, ինչպիսիք տարբեր առիթներով կատարել են թե Վիգեն Սարգսյանը, թե Դավիթ Տոնոյանը: Միևնույն ժամանակ, նախարար Պապիկյանի ամերիկյան այցի համատեքստում թերևս առանցքային հարցերից մեկն այն է, եթե ոչ հենց բուն հարցը, թե որքանով է ամերիկյան այցը կապակցված ամերիկյան այն առաջարկի հետ, որ Վաշինգտոնն անում է հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին, ասելով, որ այդ առաջարկը կօգնի հեշտացնել հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը: Այդ մասին ԱՄՆ առաջին անգամ բարձրաձայնեց հուլիսին, երբ պետքարտուղար Բլինքենը զանգահարել և հեռախոոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9303

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3228

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1287

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան