Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում

Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում

Հասարակական Ipress 2020-03-16 22:19:00 672
vs_kLzfU.jpg

Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:

 


Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման
գրաֆիկները:


Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար մայր գումարների մարումները հետաձգելով 3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
 Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ: Հորդորում ենք օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

«Ամերիաբանկ» ՓԲԸ
 Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը