Ամենավատը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ

Ամենավատը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ

Քաղաքական Ipress 2022-07-01 16:58:00 1881
rusastan_VkLkz.jpg

Lragir.am-Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովն իր նշանակությամբ փորձագետները համեմատում են Յալթայի 1945-ի կոնֆերանսի եւ Բեռլինի պատի փլուզման հետ։ Վեհաժողովի ամփոփիչ բանաձեւում Ռուսաստանը որակվել է որպես սպառնալիք՝ դրանից բխող հետեւանքներով։

Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բանաձեւում հիշատակվում է Չինաստանի մարտահրավերը։ Ըստ էության, Մադրիդի վեհաժողովը «հետպատերազմյա կարգավորման», նոր աշխարհակարգի ձեւավորման հայտ է, որտեղ չկա Ռուսաստանի սուբյեկտությունը։ Հենց այս հեռանկարը նկատի ունեին Կրեմլում ու ՌԴ-ում, երբ հայտարարում էին, որ նոր աշխարհակարգը հնարավոր չէ առանց ՌԴ-ի, եւ նաեւ դրանով են բացատրում Ուկրաինայի դեմ պատերազմը։ Սակայն սա չէ ամենավատը, որ Մոսկվայի համար արձանագրվեց Մադրիդում։

ՆԱՏՕ-ի վեհաժողովը ցույց տվեց, որ նախեւառաջ Արեւմուտքում հաղթահարվել է վախը Ռուսաստանից ու մասնավորապես նրա միջուկային սպառնալիքներից։ Նախկինում Արեւմուտքը հակված էր ՌԴ հետ համագործակցության, տեղի տալով նրա պահանջներին ու քմահաճույքներին, «խուսափելու համար ավելի վատից»։

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ պատերազմը պայթեցրեց ռուսական պետության եւ նրա բանակի հզորության շուրջ հյուսված առասպելը։ Ռուսաստանի՝ տասնամյակներով ձգվող ահաբեկման, շանտաժի, ագրեսիվ քարոզչության, արեւմտյան գործիչների կոռումպացման, կոմպրոմատների, լոբբինգի քաղաքականությունը փլուզվեց։ ՆԱՏՕ-ի վեհաժողովին հնչած հայտարարությունները եւ ելույթները դրա վկայությունն են։

ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ռուսները ձգտում էին ՆԱՏՕ-ի ֆինլանդացման (նկատի է առնվում չեզոքության եւ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերում ՌԴ-ին «հաշվետվողականության» իրավիճակը), բայց ստացան Ֆինլանդիայի նատօ-ացում։ Պուտինի «մաչոյականության» շուրջ կատակները նույնպես վերաբերմունքի փոփոխության վկայություն են։

Աշխարհում հասկացել են, թե ում հետ իրականում գործ ունեն՝ ի դեմս Պուտինի շրջապատի․ սրանք քաղաքական գործիչներ չեն եւ դուրս են քաղաքական էթիկայի ու վարքի ընդունված կանոններից, եւ նրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք է լինելու։

Ջոնսոնը ավելի բաց գտնվեց իր գնահատականներում ու Պուտինին համարեց «իզգոյ»։ Եվրոպայում այն ուժերը, որոնք հակված էին Պուտինի հետ երկխոսության, աստիճանաբար նվազում են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը