ԱՀԿ-ն վերանայել է դիմակների օգտագործման վերաբերյալ կարծիքը

ԱՀԿ-ն վերանայել է դիմակների օգտագործման վերաբերյալ կարծիքը

Միջազգային Ipress 2020-06-05 22:08:00 531
ck_FMYCe.jpg

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները դիմակների օգտագործման վերաբերյալ և խրախուսում է, որ դրանք մարդիկ կրեն նաև հասարակական տրանսպորտում և խանութներում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսին։

Նախկինում ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դիմակներ կրելը խորհուրդ է տրվում միայն COVID-19 ունեցող հիվանդներին:

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կառավարություններին խորհուրդ տալ դիմակների օգտագործումը բնակչության կողմից, որտեղ վիրուսը տարածված է, և ֆիզիկական հեռավորություն պահպանելը դժվար է, օրինակ, հասարակական տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում», – ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Վիրուսի ակտիվ տարածում ունեցող տարածքներում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակների օգտագործումը քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և 60 տարեկանից բարձր անձանց համար։ Դիմակ կրելը խորհուրդ է տրվում բոլոր բժշկական մասնագետներին՝ անկախ նրանից՝ գործ ունեն COVID-19 հիվանդների հետ, թե ոչ:

ԱՀԿ-ի առաջարկություններում ընդգծվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է ունենա առնվազն երեք շերտ:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել