Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

Ահա թե ինչու էր Պուտինը գիշերը շտապել Կրեմլ

Քաղաքական Ipress 2022-06-26 22:14:00 1494
puti-kreml_ijrp1.jpg

lragir.am-Ռուսական բանակն այսօր առավոտից մի քանի հրթիռ է արձակել Կիեւի բնակելի շենքերի վրա, կան զոհեր եւ վիրավորներ։ Ըստ Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության, հրթիռներ են արձակվել նաեւ Կասպից ծովից, դրանք հեռահար ճշգրիտ հրթիռներ են։

Այսօր հրթիռակոծվել են ուկրաինական բազմաթիվ քաղաքներ։ Արդեն մի քանի օր ռուսական բանակը հարվածում է բնակելի թաղամասերին ու թիրախավորում խաղաղ բնակչությանը, ըստ փորձագետների՝ Արեւմուտքին եւ Ուկրաինային իր պայմաններով հրադադար հարկադրելու համար։ Կրեմլում մտավախություն ունեն, որ արեւմտյան հեռահար զենքի մատակարարումները կարող են փոխել իրավիճակը ռազմաճակատում, իսկ պատժամիջոցների ավելի ու ավելի խորացող հետեւանքները կարող են ներքին ցնցումների պատճառ դառնալ։

Կրեմլի վարչակարգն անցել է բոլոր սահմաններն ու կարմիր գծերը, իր գործողություններով անհնար դարձնելով որեւէ հրադադար ներկայիս փուլում։ ՌԴ գործողություններն Ուկրաինայում մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչել են որպես ցեղասպանություն, բացի այդ՝ ՌԴ-ն կարող է ճանաչվել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։ Եվրոպայում «Պուտինի դեմքը փրկելու» Շոլց-Մակրոն փորձերը հօդս են ցնդում ռուսական ռմբակոծություններից հետո․ դեմք այլեւս չի մնացել։ Բոլորին է պարզ, որ թիրախներն ընտրում եւ հրամաններն տալիս է անձամբ Պուտինը․ հատկանշական է, որ այս գիշեր, նախքան Կիեւի հրթիռակոծումը, Պուտինը շտապ ժամանել էր Կրեմլ։

Գերմանիայում սկսում է G7 վեհաժողովը, որտեղ արեւմտյան առաջնորդները միասնություն են հայտնել Ուկրաինային աջակցությունը շարունակելու հարցով։ Դրան հաջորդելու է ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որը կարող է Ուկրաինային նոր որակի սպառազինության ինտենսիվ մատակարարումների սկիզբը դառնալ։

Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան Թվիթերի իր էջում գրել է․ «Այս յոթամյա ուկրաինացի երեխան հանգիստ քնած էր Կիևում, մինչև ռուսական թեւավոր հրթիռը պայթեցրեց նրա տունը: Մեծ յոթնյակի վեհաժողովը պետք է պատասխանի Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներով և Ուկրաինայի համար ծանր սպառազինությամբ: Իմպերիալիզմով հիվանդ Ռուսաստանին պետք է հաղթել»։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 20013

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3213

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2349

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 498

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են