Ահաբեկչություն Թեհրանում․ էլիտար ստորաբաժանումների սպա է սպանվել Video

Ահաբեկչություն Թեհրանում․ էլիտար ստորաբաժանումների սպա է սպանվել Video

Միջազգային Ipress 2022-05-23 00:31:00 1089
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ahabekcutyun-tehranum_4pjBe.jpg

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպան սպանվել է կիրակի օրը արևելյան Թեհրանի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով կորպուսի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայի մասին է, ով այդ պահին մեքենայով շրջում էր քաղաքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 14:30-ին) մայրաքաղաքի Մոջահեդին-է Էսլամ փողոցի մոտ գտնվող ծառուղիներից մեկում։ Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ։ Հարձակվողները հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։

Поделиться
Класс
Send