Ահաբեկիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ և ողջ պատասխանատվությունը կմնա ՀՀ իրավապահ մարմինների վրա. Վիտալի Բալասանյան

Ահաբեկիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ և ողջ պատասխանատվությունը կմնա ՀՀ իրավապահ մարմինների վրա. Վիտալի Բալասանյան

Հարցազրույց Ipress 2019-04-05 22:18:00 120
78ikxnb9hhcs1jqyxey2_-GGXz.jpg

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը ապրիլի 2-ին Եռաբլուրում հայտարարեց, որ  Վիտալի Բալասանյանը հատել է բոլոր սահմանները քրեաիրավական առումով եւ պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարածի համար։ Ավետիսյանը նաև հավելեց, որ Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել: Չուշացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի արձագանքը, ըստ որի՝ վերջիններս պատրաստվում են կրկին ավտոերթով մեկնել Արցախ:

Թեմայի վերաբերյալ iPRESS.am–ը զրուցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Պարո՛ն Բալասանյան, վերջերս Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ Դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք, և մեղադրեց Բերձորի հայտնի դեպքի կազմակերպիչների շարքում լինելու մեջ, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախ, ես շատ վաղուց ասել եմ, որ այն լրագրողները, ովքեր ահաբեկիչների ասածները հրապարակում են, իսկ հետո դիմում են տարբեր մարդկանց՝ մեկնաբանելու համար, ինչպես նաև այն լրատվականները, որոնք իրենց տաղավարներ են հրավիրում այդ ահաբեկիչներին և այս կամ այն թեմաների շուրջ կարծիքներ են հարցնում, ապա այդ լրատվամիջոցները նպաստում են տվյալ ահաբեկչական խմբավորումներին: (Կարող եմ հիմա էլ ասել, որ Դուք,  լուսաբանելով ահաբեկիչներին, օգնում, սատարում եք նրանց, դրա համար էլ ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Ձեզ, հեռու մնացեք նրանցից. Խմբ. Ա.Մ.): Խոսքս վերաբերվել է «Սասնա Ծռերին», ես ասել եմ և հիմա էլ եմ պնդում, որ անկախ պաշտոնից և ազգությունից, նրանք, ովքեր Արցախը համարում են մարզ ոտք չդնեն այս տարածք: Նրանք ուրեմն չեն հարգում այս երկու հայկական  Հանրապետությունների ժողովուրդներին, չեն հարգում Արցախի տարածքում ապրող բնակչությանը, որոնք ունեն սահմանադրություն և պետական ինստիտուտ, ինպես նաև չեն հարգում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քանի որ ՀՀ իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են՝ «ՀՀ նախագահն ընդունել է ԱՀ նախագահին, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները համատեղ կայացրին անվտանգության խորհրդի նիստ».. և այլն: Այսինքն ուզում են ասել, որ Հանրապետությունների ղեկավարների ասածները սխալ են և Վարուժան Ավետիսյանի նմանների ասածնե՞րն են ճիշտ: Եթե մարզ է, ապա ՀՀ իշխանությունները թող ֆիքսեն, հայտարարեն, որ Արցախի մարզի ղեկավարը գտնվում է ՀՀ-ում, կամ հակառակը:

Ժիրայր Սեֆիլյանն էլ իր հերթին է օրերս հայտարարել, որ կրկին երթով պատրաստվում են գալ «Արցախի մարզ», ինչպես իրենք են պնդում: Ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակ, քանի որ վերջերս կոշտ հայտարարությամբ հանդես եկաք, ասելով, որ Արցախը մարզ  համարողները ոտք չդնեն այնտեղ:

Օրենքի սահմաններում կլինի ամեն ինչ: Նրանք ովքեր կխախտեն, իսկ նրանք արդեն խախտում են անում, քանի որ նրանցից ստորագրություն է վերցված ՀՀ տարածքը չլքելու համար: Եթե ավտոերթ է անելու այդ ահաբեկչական խմբավորումը, կամ նրանք, ովքեր կմիանան նրանց՝ կենթարկվեն պատասխանատվության, ինչպես նաև ողջ պատասխանատվությունը կմնա ՀՀ իրավապահ մարմինների վրա, իսկ ահաբեկիչներն էլ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Նաև նրանք, ովքեր Արցախի Հանրապետության տարածքը անօրինական ճանապարհով կհատեն, ԱՀ օրենքներով պատասխանատվության կենթարկվեն: Իսկ եթե ինչ-որ մարդիկ տղայական, այսպես ասած խուլիգանական դրվածք են դրել՝ «մենք գնում ենք, թող մեզ պատասխան տան», ապա ես պատրաստ եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում էլ նրանց դիմավորել և պատասխանները տալ: Սա էլ այն տղայականը, որը չի կարելի իմ կողմից հնչեցնել:

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ