Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը խոստացել է գտնել այն հեռուստահաղորդավարին, որը ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում կոչ է արել սպանել ռուս երեխաներին։ Այս մասին Ղրիմի ղեկավարն ասել է մարտի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Այդ շանը կգտնենք։ Ուղղակի հայտնում եմ` մենք քեզ կգտնենք։
Տղամարդիկ կռվում են տղամարդկանց հետ։ Նրանց, ովքեր այդպես են ասում, հայտնում ենք՝ մենք ձեզ բոլորիդ կգտնենք»,- ասել է Ակսյոնովը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը մարտի 15-ին ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում մեջբերել էր նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի` երեխաների ոչնչացման մասին հայտարարությունը և կոչ արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ։
