Ալիևն ո՞վ է. Լավրովի ակնարկը Բաքվում

Ալիևն ո՞վ է. Լավրովի ակնարկը Բաքվում

Քաղաքական Ipress 2022-06-26 00:42:00 1290
lavrov_P991S.jpg

ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում իր գործընկեր Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը գործունեությունը դադարեցրել է ԱՄՆ ու Ֆրանսիայի պատճառով: Լավրովը դեռ ապրիլի սկզբին հայտարարել էր, որ Վաշինգոնն ու Փարիզն Ուկրաինայի պատերազմի պատճառով հրաժարվում են համանախագահության ձևաչափում Մոսկվայի հետ աշխատանքից: լավրովի այդ հայտարարությունից հետո գրեթե եռամսյա լռություն էր, որին հաջորդեց օրերս Երևանում ԱՄՆ պետքատուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ պատրաստ է աշխատել համանախագահության ձևաչափով, այդ թվում Ռուսաստանի հետ գործակցված: Մոսկվան սակայն արձագանքում է փաստացի մերժումով, ինչը սակայն միարժեք գնահատելի իրավիճակ չէ:

Ընդունելով Վաշինգտոնի ակնարկը, Ռուսաստանը թերևս փորձում է դրա շուրջ կառուցել քաղաքական սակարկություն և սահմանել բարձր գին, օրինակ այն, որ համանախագահության ձևաչափով ամրագրվի Ռուսաստանի հատուկ դերը՝ կովկասյան իրավիճակը կառավարելու հարցում: Վաշինգտոնը կհամաձայնի՞ դրան, թե ոչ, սա մյուս հարցն է, սակայն Կարեն Դոնֆրիդի հայտարարությանը «անհամաձայնությամբ» պատասխանելով, Մոսկվան առնվազն փորձում է ձևավորել սակարկության դաշտը, այդ թվում իհարկե օգտագործելով նաև Բաքու այցը: Այդ իմաստով, Բաքվում ՌԴ արտգործնախարարը հնչեցրել է հայտարարությունը, որ նույնպես շատ ուշագրավ է թեմայի համատեքստում:

Հարցին, թե արդյո՞ք Մոսկվան համաձայն է Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին Ալիևի հայտարարությանը, Լավրովը պատասխանել է.  «Մենք սկզբունքորեն չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, որոնց հիմքում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունները»: Լավրովը փաստացի ակնարկում է հետևյալը՝ Ալիևը շատ փոքր է, որպեսզի Մոսկվան Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հարցը քննարկի Ալիևի հետ: Ռուսաստանն այդ հարցը դիտարկում է Վաշինգտոն-Մոսկվա քննարկման տիրույթում, հարցն այդ տրամաչափի է: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը աշխարհաքաղաքական նշանակության ձևաչափ է, այլ ոչ թե լոկ արցախյան կոնֆլիկտի կարգավորման կամ կառավարման մեխանիզմ:

Ձևաչափը, որ աչքի է ընկնում իր բացառիկությամբ, գործնականում ստեղծվել է արցախյան հարցի առիթով, սակայն՝ հետխորհրդային աշխարհակարգից բխող ավելի լայն պատճառներով: Հետևաբար, հենց այդ ավելի լայն մասշտաբում էլ կորոշվի համանախագահության ճակատագիրը, ինչի համար էլ թե Մոսկվան, թե Վաշինգտոնը չեն շտապում հայտարարել այդ ձևաչափի աննդառնալի կորստի մասին: Իսկ Ադրբեջանի նախագահը, որ այժմ փորձում է օգտվել Վաշինգտոն-Մոսկվա կոնֆլիկտից, հարկադրված է լինելու ենթարկվել այդ տիրույթում որևէ նոր համաձայնության, ինչպես 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին, երբ 44-օրյա պատերազմից հետո համանախագահներին՝ «Ձեզ ոչ ոք չի հրավիրել այստեղ» ասող Ալիևը ստիպված էր իր արտգործնախարարին գործուղել Նյու Յորք և Փարիզ՝ համանախագահության ձևաչափի ներքո Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումների համար:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21273

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13584

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3225

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2355

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1245

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 504

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան