Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի քրոջը թուրք է անվանել

Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել

Քաղաքական Ipress 2022-08-26 21:36:00 12852
ruben-rubinyan-alen-simonyan_8HBd4.jpg

Oragir.news-ը գրում է. «Քիչ առաջ Կասկադում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Ականատեսները Oragir.news-ին փոխանցեցին, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորթ մորը՝ Ծովիկ Կասսաբյանին, Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել։ Կասսաբյանը Սիմոնյանին ասել է ՝ «Դեմքս լավ հիշիր, Հայաստան թուրք չպիտի լինի»։

Ալեն Սիմոնյանն էլ հարցրել է, թե ո՞ւր է թուրք։ Կասսաբյանն էլ պատասխանել է, որ արդեն թուրքերը մտել են Հայաստան։ Ալեն Սիմոնյանն էլ իրեն բնորոշ ոճով պատասխանել է՝ «թուրքը դու ես ու քո երեխան»։ Մենք զրուցեցինք Ծովիկ Կասսաբյանի հետ, մեզ հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին թուրք չի ասել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն ու իր երեխային է թուրք անվանել։

Նշենք, որ երեխան, որին Ալեն Սիմոնյանը թուրք է անվանել, Ռուբեն Ռուբինյանի քույրն է՝ Կարապետ Ռուբինյանի դուստրը։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ Ալեն Սիմոնյանի վրա էլի Կասկադում մեկ այլ քաղաքացի գինի էր լցրել, Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը