Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում

Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ՝ ԱՄՆ Սենատում

Քաղաքական Ipress 2022-09-28 14:52:00 3276
robert-menendes_gGcv5.jpg

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա, գրում է «Ազատությունը»:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երկու կուսակցությունների ազդեցիկ անդամների հեղինակած օրինագիծը նաև կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար:

Բանաձևի նախագիծը Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Միացյալ Նահանգներին՝ ամուր մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի ժողովրդին:

«Ադրբեջանի վերսկսած հարձակումը Հայաստանի տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքի անսիրտ թիրախավորումը մարդկային կյանքի նկատմամբ քամահրանքի սարսափելի ցուցադրություն է», — ընդգծել է Մենենդեսը:

Նրա խոսքով՝ հայկական բնակավայրերը տառապում են Ալիևի ռեժիմի ձեռքից, և հրամայական է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի անվտանգության ոլորտում ամեն տեսակի օժանդակությունը Բաքվին:

Ավելի վաղ սենատոր Մենենդեսը Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունը դադարեցնելու կոչով նամակ էր հղել Ջո Բայդենի վարչակազմին:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը