Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին

Քաղաքական Ipress 2022-08-09 20:58:00 40827
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pasinyan-aliev_W2WGj.jpg

Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին և բացատրել եռակողմ հայտարարության տողատակերը 168.am-ը գրում է․ Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Լաչինի գործող միջանցքի ճակատագրին ու այլընտրանքային ճանապարհին, մասնավորապես, ասել է․

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, և ահա թե ինչու:

Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ):

Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: 

Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Բայց, կրկնում եմ, խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության մեջ, միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- հայտարարել է Ն. Փաշինյանը:

Ադրբեջանի ղեկավարությունը սեփական լրատվամիջոցներից minval.az-ի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ հղում կատարելով եռակողմ համաձայնագրին, ընդ որում, հոդվածագիրը որոշ դեպքերում բառախաղի է դիմել:

«Առաջին. եռակողմ հայտարարության տեքստում թեպետև կա նման ձևակերպում՝ «կողմերի համաձայնությամբ», բայց միաժամանակ չի կոնկրետացվում՝ ով պետք է որոշի նոր երթուղու շինարարության պլանը: Ակնհայտ է՝ կողմերի համաձայնությանն է ենթակա միայն սահմանի այն կետը, որը պետք է իրար միացնի երկու հատվածները:

Երկրորդ. 6-րդ կետում գրված չի, որ նոր ճանապարհը պետք է շահագործման հանձնվի երեք տարի հետո, և ոչ մի օր շուտ: «Երեք տարի հետո» և «երեք տարվա ընթացքում» հասկացությունների միջև իմաստային տարբերություն կա:

Երրորդ. եռակողմ հայտարարության 6-րդ կետի առաջին մասում խոսվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի մասին, բայց հաջորդ պարբերության մեջ, որտեղ խոսքը նոր երթուղուն է վերաբերում, ոչ մի բառ չկա դրա լայնության մասին:

Չորրորդ. 6-րդ կետի վերջին հատվածում բառացի ասվում է. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Ի՞նչ քաղաքացիներ: Մի՞թե Ադրբեջանն իր վրա պարտավորություն է վերցնում ՀՀ քաղաքացիներին իր տարածք մուտքի հարցում:

Ոչ, այդպես չէ՞: Այստեղ Բաքուն ազատ մեկնաբանության հնարավորություն ունի, և ադրբեջանական կողմը հանգիստ կարող է անվտանգ տեղաշարժի արտոնություն այս ճանապարհով սահմանել բացառապես Ադրբեջանի քաղաքացիների համար, այդ թվում՝ Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող»,- գրում է ադրբեջանական լրատվական կայքը և շարունակում, թե Հայաստանը կարող է չհամաձայնել և հակադրվել՝ հղում կատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որտեղ ևս խոսվում է «քաղաքացիների» մասին:

«Այստեղ նշվում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի մասին, որտեղ բացի Ադրբեջանի քաղաքացիներից՝ ոչ մեկը չի ապրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
img8113_87z8g.jpeg

Նմանություն Կա՞

img8110_VIirA.jpeg

Այս տեսքով՝ Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել․ Դավիթ Սարգսյան

img5435_u98Gn.jpeg

Կտրուկ տատանումներ. Փոխարժեքները վերելք են ապրում. ԿԲ

img8104_eNKbg.jpeg

12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան

img81004f1qs_jmsEu.jpeg

Սոսե Բալասանյանն որոշել է մնալ ու ապրել Արցախում. Մանրամասներ

img8045_W_mFw.jpeg

Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար

img4477_LAcdw.jpeg

1 օր գազ չի լինի. Տեղեկացեք

img8093fpvig_RkwYI.jpeg

Խոշոր ավտովթար Սյունիքում. Վիրավորները երեխաներ են

img8087i-jkn_umNYr.jpeg

«Ադրբեջանցիները ասեցին, եթե կուզես կնոջդ տանենք Շուշիում ծննդաբերի» .Արցախում ծնված վերջին արցախցին. Տեսանյութ

img8095_zSPYF.jpeg

Թե ինչու են էդպես արագ-արագ բոլորը Սյունիքում հյուպատոսություններ բացում. Կարեն Անտաշյան

img8091_hbP8r.jpeg

Հայկոյի մայրիկի հուզիչ գրառումը` որդու հիշատակին. Տեսանյութ

img8089_cNQd-.jpeg

Ստեփանակերտը լքող վերջին հայերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական 2166

Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»

Հասարակական 1410

«Մսացու տիկին, վախենու՞մ ես, որ Պիծիգորսկի ադրբեջանցիները քեզանից առևտուր չեն անի». Լիլիթ Հովակիմյան

Քաղաքական 1251

Համացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը. ՖՈՏՈ

Բանակ 891

Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է. Իրավիճակը սահմանին. Նոր մանրամասներ

Իրադարձային 822

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից

Քաղաքական 756

Հայկ Մարությանը քիչ առաջ հրապարակեց որոշումը

Իրադարձային 723

Ողբերգական դեպք․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Տնտեսական 696

Ռուբլին ու դոլարը կտրուկ թանկացան. Կենտրոնական բանկը հայտնում է

Տնտեսական 687

Ռուբլին կտրուկ թանկացավ. Կենտրոնական բանկի նոր տվյալները

Քաղաքական 612

«Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլար կամ Սյունիքն ու Գեղարքունիքը». Նաիրի Հոխիկյան