ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը

ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը

Հասարակական Ipress 2020-08-25 22:27:00 3030
nz_QbHyO.jpg

AntiFake.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտությունից։

Աղբյուրը հայտնում է, որ ամբողջ խնդիրը սկսվել է նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։

«Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը, որի մասին արդեն իսկ գրվել է մամուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունից հատված է իր ընկերոջ՝ Երևանի կարանտինային վայրերի ղեկավար նշանակված Նարեկ Վանեսյանի հետ։ ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն Արսեն Թորոսյանի՝ իր ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան էջերի նամակագրությունները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչը սաստիկ զայրացրել է վարչապետին։ Վերջինս այդ մասին խոսել է օրերս տեղի ունեցած «ՔՊ» կուսակցության հավաքի ժամանակ։ Փաշինյանը զայրույթից որոշում է կայացրել արձակուրդի ուղարկել Թորոսյանին՝ այլևս չվերադառնալու պայմանով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսքանով չի բավարարվել և հրահանգել է քրեական գործ հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տապալման և ֆինանսական չարաշահումների համար, սակայն Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքների, իր ընկերների հետ խոսակցություններում ասել է, որ իր ձեռքի տակ այնպիսի ձայնագրություններ ունի Նիկոլ Փաշինյանից, որոնցով ապացուցվում է, որ COVID-ի այս խայտառակ վիճակը Փաշինյանը չի կարող բարդել իր վրա, և եթե քրեական հետապնդումներ սկսեն իր դեմ, ինքն էլ այդ ձայնագրությունները կհրապարակի. հարց է, թե այդ ժամանակ ով ավելի շատ կտուժի՝ ինքը՝ իրավական առումո՞վ, թե՞ Փաշինյանը՝ քաղաքական առումով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը