«...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ»

«...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ»

Հասարակական Ipress 2020-06-18 22:09:00 2277
bg_Iqrvy.jpg

«...Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…»: Այս մասին գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով.

«Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում:

Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։

Փոփոխությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երևույթի դեմ։

Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքերում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»:

Поделиться
Класс
Send
img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց