«Օրենքն ընդունելուց 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն». Գևորգ Գորգիսյան

«Օրենքն ընդունելուց 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն». Գևորգ Գորգիսյան

Հասարակական Ipress 2020-09-09 21:31:00 777
lk_jg4gz.jpg

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր:

Ըստ նախագծի՝

 հանվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելու պահանջները,

այսուհետ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողությունն իրականացվելու է լիցենզավորված անձի կողմից տրամադրված արատորոշման քարտի և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի կողմից վերահսկվող էլեկտրոնային շտեմարանի միջոցով, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ,

 արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցների տեխզննության վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու,

 փոփոխության է ենթարկվում նաև բնապահպանական հարկի վճարման ժամկետները և կարգը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը հաշվառման և տեխզննման ներկայացնելու սահմանված կարգի խախտման հետևանքով վարչական պատասխանատվության չափերը և պայմանները: Որոշակի փոփոխության է ենթարկվում նաև ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի իրացման կարգը:

Նոր նախագծի հետ կապված որոշ մտահոգություններ կան․

1. կա՞ն արդյոք բավարար քանակով լիցենզավորված կայաններ ՀՀ ողջ տարածքում, ավելի ճիշտ չէ՞ր լինի օրենքի գործողության ժամկետը սահմանել 1 տարուց՝ 6 ամսվա փոխարեն, որի ընթացքում հնարավոր կլիներ ապահովել համապատասխան ենթակառուցվածքները,

2. տարիներ շարունակ տեխզննություն չանցած մեր ողջ ավտոպարկը տեխզննության է ուղարկվելու, մեծ մասի մոտ հայտնաբերվելու են խնդիրներ․ արդյո՞ք մեր քաղաքացիներին ժամանակ է տրվելու շտկելու այդ խնդիրները, թե առաջին իսկ տեսախցիկը ֆիքսելու և տուգանելու է վարորդին, քանի որ մեքենան չի անցել տեխզննությունը։

3. Օրենքի եզրափակիչ դրույթներով սահմանված է, որ օրենքն սկսելու է գործել 6 ամսից․ իսկ ի՞նչ է լինելու արդեն իսկ եղած կտրոնների հետ, ստացվում է, որ օրենքը հոկտեմբերին ընդունելուց հետո 6 ամիս անց բոլորը նորից պետք է տեխզննություն անցնեն»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը