«Քարաբաղի» աշխատակցին արգելվել է ֆուտբոլային գործունեություն ծավալել. ԿԳՄՍՆ

«Քարաբաղի» աշխատակցին արգելվել է ֆուտբոլային գործունեություն ծավալել. ԿԳՄՍՆ

Հասարակական Ipress 2020-11-04 18:40:00 255
fd_AsOIX.jpg

Ադրբեջանաթուրքահաբեկչական կոալիցիայի՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ադրբեջանական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայատյաց գրառումներով և ռազմատենչ հրապարակումներով։ Դրանցից հերթականն օրերս կատարել էր «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին։

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Միևնույն ժամանակ, Ն․ Իբրահիմովն արդարացրել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել են միջազգային պատկան մարմիններին։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՖԻՖԱ-ին, ՈւԵՖԱ-ին և ՄՕԿ-ին հասցեագրած իր նամակներով կոչ է արել խստագույնս դատապարտել Ն. Իբրահիմովի՝ միջազգային մարզական կոնվենցիաները և միջազգային օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքները ոտնահարող ռասիստական հայտարարությունը, դրան տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրություններում նաև ներկայացվել են տասնամյակներ շարունակ Ադրբեջանում խրախուսվող հայատյացությունը և Արցախի Հանրապետության դեմ ընթացող ադրբեջանաթուրքահաբեկչական լայնածավալ ագրեսիայի ցեղասպան բնույթը:

Արձագանքելով դիմումներին` Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ «Քարաբաղ» ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների վերաբերյալ կանցկացնի կարգապահական հետաքննություն։ Արդեն այսօր ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Նուրլան Իբրահիմովին ժամանակավոր արգելում է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ ՈւԵՖԱ-ի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ և գործելու է մինչև այս գործով կառույցի` Վերահսկողության, կարգապահության և էթիկայի բաժնի վերջնական որոշում կայացնելը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը