«Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»

«Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»

Հասարակական Ipress 2020-05-25 20:37:00 471
hhhw_vVYa1.jpg

Ես ոչ հեքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ՀՔԾ–ից դուրս գալուց լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը, ինչպես հայտարարել է Միքայել Մինքսյանը, Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպել է նրան, ասել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, ինչից հետո նրա դեմ քրեական գործերը կկասեցվեն։ 

«Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ–ոմ հարուցվել է քրական գործ եւ այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն եւ ելնելով այդ հանգամանքից եւ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու եւ չխախտելու նպատակով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,– ասաց Վանեցյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նախորդ տարի սեպտեմբերին հորդորում էր չկապել իրեն նախկինների հետ՝ ասելով, թե Միքայել Մինասյանը մի մարդ է, որը օրենքի առաջ պետք է պատասխան տա եւ արդյոք կարծում է, որ Մինասյանը քրեական հանցագործություններ է կատարել, Վանեցյանը պատասխանեց. «Իմ կարծիքը որեւէ նշանակություն չունի․ եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի, կամ, առհասարակ, ցանկացած անձի մեղավորությունը, եւ դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է»։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պարզ են եղել հանգամանքեր, ըստ որոնց Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Վանեցյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները, երբեք չեմ հրապարակելու»։

Ինչպե՞ս եղավ, որ ձեր եւ Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետի փոփոխության եւ նոր կառավարություն ունենալու հարցու՝ լրագրողի հարցին Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռեւս հունվար ամսին եւ հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայից, ինչին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը