«Ուզած, թե չուզած` պետք է վճարեն, չեն կարող չվճարել»

«Ուզած, թե չուզած` պետք է վճարեն, չեն կարող չվճարել»

Հասարակական Ipress 2020-03-26 22:50:00 7182
hrc_dOs_q.jpg

«Վարկս Էյ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդները պետք է վճարեն ստացած վարկերի համար՝ անկախ այն հանգամանքից, որ ընկերությունը լիցենզիայից զրկվել է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Վարկս Էյ ԷՄ»-ի մարկետինգի և PR բաժին ղեկավար Իրինա Ֆլջյանը:

Մեր ճշտող հարցին, եթե այս ընթացքում հաճախորդները վճարելու ցանկություն ունեն, ինչ պետք է անեն, մարկետինգի և PR բաժին ղեկավարը պարզաբանեց. «Գալ մասնաճյուղ եւ վճարել կամ օգտվել տերմինալներից»: Նշենք, որ երբ հայտնի դարձավ ընկերության՝ լիցենզիայից զրկվելու փաստը, «Վարկս Էյ ԷՄ»-ի հաճախարդների շրջանում կարծիքներ ձեւավորվեցին, որ ազատվում են վարկի մայր գումարը, տոկոսագումարը եւ տույժ-տուգանքները վճարելու պարտավորությունից:

Սակայն վարկային կազմակերպությունից աղբյուրիին փոխանցեցին, որ նման տարբերակը բացառվում է:

 

«Ուզած, թե չուզած՝ պետք է վճարեն, չեն կարող չվճարել: Մի քանի օրից մենք հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք, շատ հարցերի պատասխան կստանաք»,- ասաց Իրինա Ֆլջյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ երեկ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար։ ԿԲ-ի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսներին ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։

Պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի խախտմանը։ Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով: Նշենք, որ լուծարային հանձնաժողովը ստեղծվելու է երեք օրվա ընթացքում:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն՝ լուծարային հանձնաժողովը իրականացնում է անհրաժեշտ գործողություններ վարկառուներին հայտնաբերելու եւ ընկերության կողմից վարկերը հավաքագրելու համար: «Ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու, լուծարվող բանկի կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում:

 

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ