«Որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել». Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածվող տեղեկատվությունը

«Որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել». Վահե Էնֆիաջյանը հերքում է մամուլում տարածվող տեղեկատվությունը

Հասարակական Ipress 2020-08-06 22:24:00 411
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ba_6piTP.jpg

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մամուլում տարածվող տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն։

Մասնավորապես՝ Հուլիսի 31-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում հանդիպումներ եմ ունեցել բնակիչների հետ, որի ժամանակ ինձ են դիմել նույն տարածքի բնակիչներ, ովքեր անհանգստացած տեղեկացրել են, որ տարածքում պարբերաբար հայտնվում է անհավասարակշռված վիճակում գտնվող անձ, ով գտնվում է հիմնականում ոգելից խմիչքի ազդեցության տակ և սառը զենքով անհանգստություն է առաջացնում տեղի բնակիչների, այդ թվում անչափահաս երեխաների մոտ։ Խնդրի հետքերով նույն օրը օգնականիս հանձնարարել եմ զանգահարել իրավապահ մարմիններին, պաշտոնապես ներկայանալ և տեղեկացնել, որ ԱԺ փոխնախագահին դիմել են տարածքի բնակիչները, ովքեր անհանգստացած և սարսափած են վերոնշյալ խնդրահարույց անձի գործողություններից, ընդ որում նշեմ, որ ես նույնպես բնակվում եմ այդ տարածքում։

Հարկ է նկատել, որ հաջորդող օրերին բարձրաձայնված խնդրի վերաբերյալ ո՛չ ինձ անձնապես, և ո՛չ էլ օգնականիս տեղյակ չի պահվել ինչ կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկվել իրավապահ մարմինների կողմից։

Այնուհետև օգոստոսի 2-ին երեկոյան ուշ ժամի կնոջս հետ տուն վերադառնալիս նկատեցի, որ տանս հարակից տարածքը մարդաշատ է, և մեքենայից փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, այդ ընթացքում ինձ մոտեցան 13-14 տարեկան անչափահաս երեխաներ, ովքեր իմ այն հարցին, թե ինչ է կատարվում պատասխանեցին, որ տարածքում հնչել են հայհոյանքներ, վիրավորական և սպառնալից արտահայտություններ։

Հետևաբար, հաշվի առնելով նախկին ահազանգերը, հասարակական վտանգավորությունը, մեքենայից դուրս գալով՝ ինձ հետ վերցրել եմ ՀՀ Ոստիկանության կողմից թույլատրված ինքնապաշտպանական զենք պահելու և կրելու օրինական հիմքով ինձ ամրագրված զենքը։ Տեղում բնակիչների կողմից տեղեկանալով, որ արդեն իսկ զանգահարել են Ոստիկանություն և մինչ վերջիններիս ժամանելը փորձելով հասկանալ հանրության համար իրական սպառնալիքի կամ դրա վտանգի աստիճանը, ձեռնարկելով հնարավոր կանխարգելիչ միջոցներ՝ շուրջ 30 րոպե շրջել եմ հարակից տարածքում և տեսնելով, որ որևիցե մեկին որևէ վտանգ չի սպառնում, վերադարձել եմ տուն։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, տեղեկություն չստանալով ո՛չ հուլիսի 31-ի ահազանգի, ո՛չ օգոստոսի 2-ի միջադեպի վերաբերյալ, ինքս փորձել եմ հասկանալ արդյոք հստակ գործողություններ պատկան մարմինների կողմից իրականցվել են թե ոչ, բնակիչների կողմից սպառիչ պատասխան չեմ ստացել։

Վերոնշյալ խնդրի առնչությամբ օգոստոսի 5-ին կրկին տեղեկություն ստացա այն մասին, որ մի տղամարդ խմիչքի ազդեցության տակ սառը զենքով գտնվում է տարածքում։ Իսկույն զանգահարել եմ օգնականիս փորձել հասկանալ արդյոք նախկինում մեր կողմից ներկայացված խնդրի վերաբերյալ կա հստակ պատասխան թե ոչ։ Կրկին կապ ենք հաստատել, որպեսզի հասկանանք, թե մեր կողմից բարձրաձայնված խնդիրը ինչ փուլում է գտնվում, փոխանցվել է իմ կոնտակտային տվյալները, որպեսզի նաև տեղյակ պահեն անձամբ ինձ, սակայն ինձ հետ կապ չեն հաստատել։

Ավելի ուշ տեղեկացրեցին, որ, այո, իրոք տարածքում կա մարդ, ով կրում է դանակ և գտնվում է խմիչքի ազդեցության տակ։

Հեռախոսազրույց եմ ունեցել Կենտրոնի Ոստիկանության բաժնի ղեկավարի հետ, որի արդյունքում ինձ տեղեկացրել է, որ տարածքում Ոստիկանության կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել վերոնշյալ օրիանախախտ անձը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ում մոտ հայտնաբերվել է սառը զենք և հաստատվել, որ ունի հոգեկան խնդիրներ։

Հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը, որ ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել և բնականաբար որևէ վիրավորված կամ տուժած անձ չի կարող լինել։

Թերևս, այս պատմության ամենազավեշտալի հատվածը ինձ համար այն է , որ տվյալ միջադեպը հայտնվում է ոչ թե պատկան մարմինների, այլ լրագրողների ուշադրության կենտրոնում։ Ինձ հետ կապ են հաստատում ոչ թե իրավապահ մարմնի ներկայացուցիչները, այլ լրագրողները և փորձում են հնչեղություն տալ ոչ ստույգ տեղեկատվությանը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի բոլոր երևացող և չերևացող հանգամանքները, եթե մնացել են, ի հայտ գան և իմ լրագրող գործընկերներին հորդորում եմ ոչ ստույգ տեղեկատվություն չհրապարակել։

Ձեր ձախողված փորձերը ինձ ներքաշելու ինչ-որ գործերի մեջ չի ստացվելու։ Զբաղվե՛ք ձեր իրական գործերով»։

​​​​​​​

Поделиться
Класс
Send
img3318_AkPgR.jpeg

Լույս չի լինի Հազարավոր հասցեներում

img9045_AU2EO.jpeg

«Կրակոցները հա՛մ գիշերն են եղել, հա՛մ առավոտը»․ Սոթքի բնակչուհի (տեսանյութ)

img9042_lBJ1b.jpeg

«Արա Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին թատրոնից»․ Արտաշես Ալեքսանյան

img3188_H_soi.jpeg

Կարևոր լուր մայրության նպաստի վերաբերյալ

img9041_OFtbi.jpeg

«ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ»․ Նաիրի Հոխիկյան

img9039_U7xdT.jpeg

Հնդկաստանում տղամարդը փորձել է հեռացնել սեփական կույր աղիքը «Յութուբ»-ում դասընթաց դիտելուց հետո

img7002_4EzJ-.jpeg

ՀՀ-ի համար վիճակը ծանր է. ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև

img4986_pH3pK.jpeg

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

img2855_H-R8E.jpeg

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում. մանրամասներ

img9036_Dw8CX.jpeg

«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

img9032_Yze-c.jpeg

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

img7870_FmYmI.jpeg

Եռացրած ճաշի կաթսան շրջվել է 3 մանկահասակ երեխաների վրա. այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց