«Միասնական տոմսային համակարգն իր փաթեթներով շատ ավելի մատչելի է, քան առաջարկվում էր 12 տարի առաջ»․ Արմեն Գալջյան

«Միասնական տոմսային համակարգն իր փաթեթներով շատ ավելի մատչելի է, քան առաջարկվում էր 12 տարի առաջ»․ Արմեն Գալջյան

Հասարակական Ipress 2024-12-22 17:20:00 543
img7620_bErkU.jpeg

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Երբեմն տեսնում եմ կարծիքներ այն մասին, որ տոմսային համակարգը բարդ է և անարդար և եթե գինը պետք է փոխվի, ապա թող բոլորի համար դառնա գոնե 150 դրամ։

Շատերը նույնիսկ լսել են, որ օրական պետք է ծախսել 900 դրամ, և կարծում են, որ ստիպված են ամեն օր այդքան գումար հատկացնել։

300 և 900 դրամ տոմսերի վերաբերյալ մոլորությունների ու դրանք մեկ ուղևորության գին ներկայացնելու կեղծիքների մասին շատ ենք խոսել։ 

Տոմսային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ որքան ավելի շատ ես օգտվում, այնքան մեկ ուղևորության գինը նվազում է։ 
Ինչո՞ւ է սա արդար։ 

Եկեք պատկերացնենք, որ մեկ ուղևորության գինը 150 դրամ է։

Այդ դեպքում այն մարդիկ, ովքեր աշխատում են և օրը չորս անգամ են երթևեկում (օրինակ՝ ավտոբուսով մինչև մետրոյի Բարեկամության կայարան, այնտեղից էլ մետրոյով դեպի այլ վայր և նույն ուղղությամբ վերադարձ), ամսվա կտրվածքով պետք է ծախսեն նվազագույնը 13200 դրամ՝ առաջարկվող 8,800 դրամի փոխարեն։

Հետևաբար, միասնական տոմսային համակարգի շնորհիվ նշված խմբի համար միջին գինը կկազմի 100 դրամ: Եթե նրանք շաբաթ և կիրակի օրերին էլ երբեմն օգտվեն տրանսպորտից, ապա մեկ ուղևորության գինը միջինում կնվազի մոտ 95 դրամ։

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են և օրական երեք անգամ են երթևեկում, ստիպված կլինեն վճարել նվազագույնը 9900 դրամ, սակայն միասնական տոմսային համակարգի շնորհիվ նրանք կվճարեն 8,800 դրամ։

Եթե արտոնյալ խմբի անդամ են, ապա վճարումը կլինի ավելի քիչ։

Նույն մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում նրանց համար միջինում մեկ ուղևորության գինը կկազմի մոտ 124 դրամ։ 

Նշածս թվերը ենթակա են փոքր տատամումների կախված անհատական դեպքից:

Մեծ հաշվով միասնական տոմսային համակարգը իր փաթեթներով շատ ավելի մատչելի է, քան առաջարկվում էր 12 տարի առաջ, երբ փորձում էին մեկ ուղևորության գինը դարձնել 150 դրամ, երբ տրանսպորտային համակարգում գերիշխում էին գազելները»։

«Միասնական տոմսային համակարգն իր փաթեթներով շատ ավելի մատչելի է, քան առաջարկվում էր 12 տարի առաջ»․ Արմեն Գալջյան.

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել