«Կրե՛ք դիմակ, որպեսզի մենք շուտ ազատվենք մեր արտահագուստից»

«Կրե՛ք դիմակ, որպեսզի մենք շուտ ազատվենք մեր արտահագուստից»

Հասարակական Ipress 2020-06-08 19:25:00 300
Հետևեք մեզ՝ Telegram-ում
nqh_0yd8v.jpg

Այսօր տեղի ունեցած պարետատան ճեպազրույցին ներկա էր Նուշիկ Ուռումյանը, որը Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է և, իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր՝ այս օրերին օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:

«Ես շատ հպարտ եմ իմ քայլով, սակայն խնդրում եմ՝ ամենայն լրջությամբ մոտեցեք այս հարցին: Սիրելի՛ հայրենակիցներ, կրե՛ք դիմակ, խնդրում եմ, կրելով դիմակ՝ մեզ կօգնեք, որ մեր երկիրը շուտ դուրս գա այս վիճակից, մենք շուտ ազատվենք մեր արտահագուստից, մեր դիմակից և վերադառնանք տուն»,- ասաց նա:

Поделиться
Класс
Send