«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին».ՖՈՏՈ

«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին».ՖՈՏՈ

Հասարակական Ipress 2020-03-13 14:42:00 3981
vs_yPRGB.jpg

Անահիտ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հ.գ. լավ երկար ա ստացվել, ով ուզում ա կարդալ, հարմար տեղավորվեք:
Ուրեմն, հունվարի 21ի վաղ առավոտյան չինացի ընկերներիցս մեկը ինձ գրեց, որ երկրում լուրջ համաճարակային վիճակա, տնից դուրս չգանք, զգոն լինենք... առաջին մի քանի օրը սարսափելի պանիկա էր մոտս, որովհետև Սոֆիս նախորդ գիշերվանից ջերմում էր... հիվանդանոցում աշխատող մեր մյուս ընկերը ասաց` հանկարծ չբերեք հիվանդանոց երեխուն, լիքը մարդ կա` բոլորը հիվանդ.... մի խոսքով, էլ չպատմեմ, թե ինչ ապրումներ ու վախեր ենք ունեցել մոտ մի շաբաթ, մինչև ձագս առողջացավ(ատամիկ էր հանում): Ու մենք որոշեցինք համընդհանուր կարանտինի մեջ ինքնամեկուսանալ տանը։

Արդեն մոտ 2 ամիս բացարձակ տնից դուրս չենք եկել երեխեքն ու ես. Հայկն էլ շաբաթը մի քանի անգամ` սնունդ առնելու ու տուն անմիջապես: Հա, անտանելի դժվար էր, անտանելի հոգնեցնող թե հոգեպես, թե ֆիզիկապես, ու օրական տասնյակ մեսիջներին, թե ոնց ենք դիմանում, միակ պատասխանս էր` դրական ենք տրամադրված, պանիկայի մեջ չենք, անում ենք էն ամենը, ինչ մեզ հրահանգվում ա մասնագետների կողմից, ու վերջ......

 


Ընկերներ, սիրելիներ, հարգելիներս, ծանոթներ, անծանոթներ, մի խոսքով` Ժո~ղո~վուրդ ջաաան, միակ բանը, որ էսօր կփրկի Հայաստանը, դա ամեն մի անհատի կողմից սեփական էգոյին զուգահեռ սոցիալական պատասխանատվության մակարդակը բարձր պահելն ա.... ինչ ա նշանակում կարանտինի երկրից գալ, ունենալ բոլոր ախտանշանները,չգնալ բժշկի, ասելով` հո տղուս նշանդրեքը հարամ չեմ անելու....կատարյալ էգոիզմ ու անգրագիտություն տվյալ կնոջ կողմից, որը Աստված չանի, բայց կարա դառնա ՀՀ-ում համաճարակի սկիզբ....
Հիմա ստորև կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին էս երկու ամսվա ընթացքում, իրազեկվածությունը հազարապատիկ ավելի ուժեղ զենք ա, քան բժշկական դիմակը: Եվ այսպես.

  • Տվյալ վիրուսը(Covid-19) ապրում ա մետաղական մակերեսի վրա 6-12ժամ, կտորի, հագուստի վրա` 6-9ժամ, հեռախոսի եւ ցանկացած սենսորային էկրանի վրա` 94ժամ` 4օր։ Հետևաբար` դրսում ցանկացած մետաղական մակերեսի աշխատեք դիպչել անձեռոցիկով, մարդկանցից քայլել որոշակի հեռավորության վրա, ամեն տուն մտնելուց հեռախոսը ախտահանել ալկոհոլով։
    Լվացվելու ու ձեռքերի հիգիենայի շուրջ չեմ խոսում, օրական 100000անգամ ասվում ա...
  • Հազալիս ու փշտալիս բերանը փակել միայն անձեռոցիկով, հատկապես երբ հասարակական վայրում եք: Ձեռքով կամ արմունկով փակելը գրեթե անարդյունք ա:
  • Ունեցեք ձեր ջրի տարրան(շիշ, թերմոս,...), եւ այն թող լինի ձեզնից անբաժան` հեռախոսի պես խմեք ջուր ամեն 10-15 րոպեն մեկ։
  • Օրը մի կամ երկու անգամ աղաջրով ողողեք կոկորդը, էստեղի բժիշկները պնդում են, որ եթե անգամ վիրուսը նոր ա մտել օրգանիզմ ու դեռ կոկորդում ա, աղաջուրը ոչնչացնում է այն:
  • Դեղատներում չկա ալկոգել, ոչինչ, սովորական օղին ավելի լավ ա ախտահանում, իսկ տանը եղած ժամանակ լավագույնը օճառն ու ջուրն են:
  • Վիրուսը մահացու ելք ա ունենում հիմնականում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչն էլ վտանգավոր ա հայերի համար, ազգս շատ անառողջ ա, ցավոք
    Հիմա ամենակարևորի մասին. կոնկրետ դեղամիջոց չկա, պատվաստանյութ չկա, բոլոր բժիշկները միաբերան հորդորում են` աշխատեք ձեր իմունիտետը բարձր պահել: Ինչպե°ս. սննդի հիմնական մասը թող լինի ոչ թե շաուրման, այլ միրգն ու բանջարեղենը, թարմ: Ի°նչն է թուլացնում իմունիտետը. սթրեսը, վատ տրամադրությունը, վեճերը, խուճապը, վախերը, ցանկացած տեսակի անհաշտությունը ինքդ քո կամ ուրիշի հետ:

Հուսով եմ օգտակար էր գրառումս: ապրեք համերաշխ, ժպտացեք ապատեղեկատվությանը, իսկ ինքներդ զինվեք ճշմարիտ ինֆորմացիայով ու դրական, չէ, գեր-դրական տրամադրվածությամբ` չթուլացնելով զգոնությունը եւ հիշելով սեփական պատասխանատվության մասին` որպես հասարակության մասնիկ:

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են